«Վարպետը նկարվել չի սիրում». Շողեր Թովմասյան (ֆոտո)

22:15   19 հունիսի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում հրապարակել է իր եւ ամուսնու սիրառատ լուսանկարը:
Լուսանկարին կից արված մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Շողերը իրեն եւ Գրիշային համեմատում է Միխայիլ Բուլգակովի հայտնի հերոսներ Վարպետի ու Մարգարիտայի հետ՝ նույնանուն վեպից:



Դերասանուհին լուսանկարին կից գրել է հետեւյալը. «Վարպետը նկարվել չի սիրում, բայց մեկա Մարգարիտան նկարումա»:
Հիշեցնենք, որ ավել վաղ Շողերը իր էջի story բաժնում լուսանկար էր տեղադրել, որը, թերեւս, արված էր նույն ժամանակահատվածում, ինչ նախորդը: Լուսանկարում դերասանուհին ամուսնու՝ շոումեն  Գրիշա Աղախանյանի հետ էր: Նրանք զվարճալի դեմքի արտահայտությամբ էին: Իսկ հրապարակումը մեկնաբանված էր հետեւյալ կերպ. «Լուսանկարը Ձեզ դու՞ր է գալիս»:



© NEWS.am STYLE