Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է դուստրը շպարվում

22:45   19 հունիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի միկրոբլոգում ցույց է տվել, թե ինչպես է իր ավագ դուստ Նորթը փորձում շպարվել:



Հայուհին տեսանյութ է հրապարակել story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ:
Տեսանյութում նա ձայն է տալիս աղջկան, որից հետո հարցնում է, թե նա ինչ է անում: Նորթ չի արձագանքում եւ հայուհին նրան ջերմ նախատելով ասում է, որ ցած դնի: Աղջիկը թողնում ու փախչում է սենյակից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 37-ամյա հեռուստաաստղն իր մոր հետ միասին մասնակցում էր Business of Fashion West Summit ֆեշն գագաթաժողովին, որն անցկացվում էր Լոս Անջելեսում։ Քիմը ոչ միայն նորաձևության կուռք է, ինչի մասին է վկայում նրա շքեղ զգեստը, որով նա ներկայացել է գագաթաժողովին, այլև ամենաազդեցիկ անձնավորությունը նորաձևության աշխարհում:









                                                                                                     Լուսանկարը՝ GettyImages 



© NEWS.am STYLE