Հիասքանչ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում

10:03   20 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը հասցնում է լինել ամենուրեք։ Լոս Անջելեսի պապարացիները հանգիստ չունեն ու նրանք հետևում են Քարդաշյան-Ջեններ գերդաստանի ներկայացուցիչների բոլոր տեղաշարժերին։

Եվ այսպես, 37-ամյա հեռուստաաստղին նկատել են ամուսնու՝ Քանյե Ուեսթի գրասենյակի ճանապարհին, որտեղ ռեփերը մշտապես աշխատում է իր սեփական հավաքածուի նոր հագուստի ու կոշիկի դիզայնի վրա։

Քիմն, ի դեպ, հենց Ուեսթի նոր հավաքածուի արտադրանքն էր գովազդում իր վրա։

Մինչ շոուբիզնեսում Քիմի ու Քանյեի հիմնական մրցակիցներ Բեյոնսեն ու Ջեյ Զին  անսպասելիորեն նոր ալբոմ են թողարկել, որը ռեկորդներ է սահմանում հիթ շքերթներում, Քանյեն էլ հագուստ ու կոշիկ է թողարկում, իսկ Քիմն՝ իր կոսմետիկան։ Ամուսինների արտադրանքը միանգամից սպառվում է, ու եթե երաժշտության մեջ Բեյոնսեն գերազանցում է Ուեսթին, ապա բիզնես նախագծերում Քանյեն ու Քիմը վաղուց նրանցից առաջ են անցել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE