Թրիստան Թոմփսոնը Քլոե Քարդաշյանի ետեւից Լոս Անջելես է ժամանել

11:05   20 հունիսի, 2018

Քլոե Քարդաշյանը օրերս Քլիվլենդից Լոս Անջելես է ժամանել։ Քլոե Քարդաշյանն ապրիլին աղջիկ է լույս աշխարհ բերել, որի հայրը «Քլիվլենդի» թիմի բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է։

Ամեն ինչ լավ կլիներ, սակայն դստեր լույս աշխարհ գալուց ընդամենը մեկ շաբաթ առաջ, որին ի դեպ Թրու (Ճշմարիտ) են անվանել, մարզիկը հաջողացրել է հեռուստաաստղին դավաճանել միանգամից երեք տարբեր աղջիկների հետ։

Բորբոքվել էր մեծ սկանդալ, Քարդաշյան- Ջեններ գերդաստանը Քլոեին հորդորում էր վերադառնալ տուն՝ Լոս Անջելես (Քլոեն Քլիվլենդում էր ծննդաբերել), բայց հայուհին որոշել էր վերականգնել հարաբերությունները ու Թրիստանին եւս մեկ հնարավորություն տալ՝ շարունակելով ապրել նրա տանը։

Բայց հետո Քլոեն լքել էր Թրիստանին ու տուն մեկնել, Թրիստանն էլ նրա ետեւից է Լոս Անջելես ժամանել։

Զույգին նկատել են, երբ նրանք միասին  Nobu ռեստորան էին գնում (սեփականատերը՝ Ռոբերտ դե Նիրո) Մալիբուում։ Ռեստորանից հետո զույգը գնացել է քաղաքի գիշերային ակումբներից մեկը։

Աղբյուրն ու լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE