Նիքի Մինաժը ամառային «թեժ» լուսանկարներ է հրապարակել

23:48   19 հունիսի, 2018

Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը ներկայացել է ամառային թեժ ու կրքոտ ֆոտոշարքում: Նա լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:



Դերասանուհին, ով Instagram-ում ավելի քան 87 մլն. hետեւորդ ունի, հաճախ է իր օգտատերերին հիացնում իր նոր, սկանդալային լուսանկարներով: Նա չի մեկնաբանել իր լուսանկարները եւ չի նշել, թե որտեղ է գտնվում: Սակայն այնհայտորեն դա այնքան էլ չի հետաքրքրում Մինաժի երկրպագուներին:



Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Նիկի Մինաժն ու Էմինեմը հանդիպում են։ 44-ամյա ռեփերն էլ ավելի էր հետաքրքրել երկրպագուներին, երբ Բոսթոնում` բացօթյա համերգի ժամանակ, իր տասնյակ հազարավոր երկրպագուներին հարցրել էր, արդյոք նրանք կցանկանային, որ ինքը Նիկիին ժամադրության հրավիրեր։ Ամբոխը հստակ էր արձագանքել, իսկ ռեփերը հայտնել էր, որ ինքն էլ է նույնը ցանկանում։



© NEWS.am STYLE