«Քաղցած խաղեր» սերիալի աստղը խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի

11:33   20 հունիսի, 2018

Այս աղջկա հետ կապված իրավիճակը մի քիչ պարզաբանման կարիք ունի։ «Քաղցած խաղեր» սերիալի աստղ Ամանդլա Սթենբերգը 2016-ին էլ էր արել քամինգ-աութ, երբ, վերոնշյալ սերիալում Ռուտայի դերով հայտնի դերասանուհին հայտնել էր, որ ինքը բիսեքսուալ է։

Հիմա էլ երկրորդ քամինգ- աութն է արել։ Ըստ երեւույթին, 19-ամյա դերասանուհին վերջնականապես կողմնորոշվել է այն հարցում, թե ով է իրեն դուր գալիս։  Դերասանուհին, ով հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Այս ամբողջ աշխարհը», «Ռոմանտիկայի համը», պատմել է իր ոչ ավանդական նախասիրությունների մասին Wonderland ամսագրի նոր թողարկման մեջ, իսկ հետո տարածել է այդ տեղեկությունները Instagram-ում։

«Խոստովանում եմ ու հպարատանում։ Ես երջանիկ եմ հայտնել այդ մասին բոլորին՝ ես նույնասեռական եմ», - գրել է Ամանդլան։

Սթեյբերգն իր գրառման մեջ հավելել է լուսանկար, որտեղ նա ծիածանի գույներով կոստյումով է, ինչը ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշն է։ Աստղի վրա կեղծամ է, որը նույնպես շեշտում է նրա արած խոստովանությունը։

Աղբյուրը՝ Popsugar



© NEWS.am STYLE