Հիասքանչ Մելանյա Թրամփն ու նրբագեղ թագուհի Լետիսիան՝ Սպիտակ տանը կայացած  հանդիպման ժամանակ (ֆոտո, տեսանյութ)

12:10   20 հունիսի, 2018

Այնուամենայնիվ, NEWS.am STYLE-ը պաշտում է այն հայտնի կանանց, ովքեր նրբագեղ ճաշակ ունեն հագուստի հարցում։ Երեկ Դոնալդ ու Մելանիա Թրամփերը Սպիտակ տանը ընդունել են թագավոր Ֆիլիպ 6-րդին ու թագուհի Լետիսիային։

Ու բնականաբար, մեզ հետաքրքրում է ոչ թե քաղաքական բաղադրիչը, այլ այն, ինչը հետաքրքրել է օրինակ Vogue պարբերականին (իսկ ամսագրի համար հոդվածի հեղինակը Էդվարդ Բարսամիյանն էր) ։

Մելանյան Valentino անսամբլով էր, մինչդեռ թագուհի Լետիսիան ընտրել էր Michael Kors ապրանքանիշի վադագույն զգեստ։

Ու կոշիկները նույնպես նրանք ընտրել էին իրենց ոճերին համապատասխան։

Մինչ Դոնալդն ու Իսպանիայի միապետը քննարկում էին քաղաքական հարցեր, Մելանյան թագուհի Լետիսիային հրավիրել էր մեկ բաժակ թեյ խմելու՝ նախագահական նստավայրի կարմիր սենյակում։

Լուսանկարները՝ AFP, Getty , Reuters, AP



© NEWS.am STYLE