«Ընդունեք բնության օրենքը, նրա գաղտնիքը՝ համբերությունն է». Նազենի Հովհաննիսյան

10:43   20 հունիսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարն արված է ծառերի ֆոնին: Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից հաղորդավարուհին խոսելով բնության օրենքի մասին՝ կատարել է հետեւյալ գրառումը. «Ընդունեք բնության օրենքը, նրա գաղտնիքը՝ համբերությունն է»:

Ավելի վաղ, Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում՝ հետեւորդների հետ կիսվել էր շքեղ լուսանկարների շարքով, որոնցում դերասանուհի-հաղորդավարուհին ներկայացել էր կարմիր հանդերձանքով:

Նա լուսանկարներին կից գրել էր. «Դա պարզ է, դու միշտ ուրիշ ես կարմիրի մեջ»:  Պետք է շեշտել, որ հաղոդավարուհուն, իսկապես, շատ է սազում կարմիրը:



© NEWS.am STYLE