Ռոզա Ֆիլբերգը շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով ցույց է տվել սլացիկ ոտքերը

11:46   20 հունիսի, 2018

Երգչուհի, սերիալայից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգն Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրված հմայիչ լուսանկարում Ռոզան ներկայացել է շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով, այսպիսով ցույց է տվել սլացիկ ոտքերը:

Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Միայն դու կարող ես այսպես», ապա նշել է սոցցանցի օգտատերերից մեկի անունը, ով, հավանաբար, հանդիսանում է այս լուսանկարի հեղինակը:

Ավելի վաղ, Ռոզա Ֆիլբերգն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա Մովսես Երեմյանի հետ է: Իսկ լուսանկարին կից երգչուհին խոսել էր սիրո, սիրո համար պայքարելու եւ սիրելիներին հաճախ դրա մասին ասելու մասին: Ռոզան գրել էր. «Մեր հերոսների պատմությունը հասարակ է, նրանցից յուրաքանչյուրն առանձին ունի իր անցյալը, որն իրենց դեռ հանգիստ չի տալիս… Նրանք դեռ ստիպված են անցնել շատ փորձությունների միջով, որպեսզի երջանիկ լինեն միասին, եւ այդ ժամանակն ու անցած ճանապարհը կապացուցի իրենց սերը մինյանց հանդեպ…Ցանկանում եմ բոլոր մեզ դիտողներին մաղթել, որպեսզի պայքարեն իրենց սիրո համար եւ ձեր սիրելիներին հաճախ ասեք դրա մասին, քանզի ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ սպասում առջեւում»:



© NEWS.am STYLE