Գարիկ Մարտիրոսյանը, Թիմաթին, Բուզովան, Կիրկորովը, Մալախովը շնորհավորել են Ռուսաստանի հավաքականին` հաղթանակի կապակցությամբ

13:21   20 հունիսի, 2018

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ռուսաստանի հավաքականի երկրպագուները երեկ երջանկությունից յոթերորդ երկնքում էին, քանի որ Ռուսաստանի հավաքականը երեկ` առաջին անգամ իր պատմության մեջ, դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ, հաղթելով Եգիպտոսին՝ 3-1 հաշվով։

Բազմաթիվ հայտնի մարդիկ ֆուտբոլիստներին ու մարզասերներին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ սոցցանցերի իրենց միկրոբլոգներում։

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

Մալախովն ու Կիրկորովը ցույց են տվել ահա այսպիսի զվարճալի տեսահոլովակ)))

«Այնպիսի հպարտություն ենք զգում մեր տղաների համար։ Ռուսաստանի հավաքականն անցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ ։ Պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել աշխարհի առաջնության փլեյ- օֆֆ»,- գրել է Բուզովան։

A post shared by Black Star (@timatiofficial) on

Թիմաթին առհասարակ մի ամբողջ ճառ է ասել․

«Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։ Այդպես շարունակեք»,- գրել է իր Instagram-ում Գարիկ Մարտիրոսյանը։  



© NEWS.am STYLE