Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում՝ Անդրանիկ Հարությունյանի հումորային տեսանյութը

12:28   20 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն (Անդո) Instagram-ի իր էջի story բաժնում նոր հումորային տեսանյութ է հրապարակել: Դերասանն իր տեղադրած կարճ տեսանյութում դերասաններ՝ Ռաֆայել Երանոսյանի, Գարիկ Սեպխանյանի հետ ցույց է տվել, թե ինչպես են սրճում Հոկտեմբերյանում:

Իր միկրոբլոգի հումորային հրապարակմանը կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը. «Գնացինք Հոկտեմբերյան կոֆե խմելու»:

Ավելի վաղ, սոցցանցերում ակտիվ դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն (Անդո) տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա խոսում էր արդի թեմաների մասին՝ ասելով. «Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության նիստերը նայի, Ազգային Ժողովի նիստերը նայի, արա թե ԱԱԾ նայի: Մեկը մեկից ընտիր ա, լուրջ եմ ասում գժություն ա, բայց ինչ թվում է ԱԱԾ-ի գործողություններն ավելի լավն են ու հետաքրքիր»:

 



© NEWS.am STYLE