«Զինվորի փայ ուտողն ասեմ ի՞նչ ա». Ռաֆայել Երանոսյանի գրառումը

13:41   20 հունիսի, 2018

Երևանի պետական Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանն (Ռաֆո) Instagram-ի իր էջի Story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 2 ժամ, որից հետ ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Ռաֆոն նույնպես արձագանքել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Դերասանը տեղադրել է արջի նկար, որի վրա գրաված է. «Երդվում եմ, որ տեղյակ չեմ եղելմ որ պայոկները նախատեսված են եղել զինվորների համար»: Իսկ այս լուսանկարին կից՝ Ռաֆայել Երանոսյանն արտահայտելով իր զայրույթը, կատարել է հետեւյալ գրառումը. «Զինվորի փայ ուտողն ասեմ ի՞նչ ա»:

Սոցցանցերի իր միկրոբլոգում ակտիվ դերասանը իր հետեւորդների հետ կիսվում է ոչ միայն հումորային լուսանկարներով եւ գրառումներով, այլեւ միշտ արձագանքում է տեղի ունեցող այս կամ այն իրադարձություններին:



© NEWS.am STYLE