43-ամյա Եվա Լոնգորիան առաջին անգամ է մայր դարձել

14:03   20 հունիսի, 2018

Լավ նորություն դերասանուհի ու մոդել Եվա Լոնգորիայի երկրպագուների համար։

43-ամյա Եվա Լոնգորիան առաջին անգամ մայր է դարձել։   HOLA!  իսպանական ամսագիրը հայտնել է, որ դերասանուհին ու նրա 50-ամյա ամուսինը՝ Խոսե Անտոնիո Բաստոնը, որդի են ունեցել։

Զույգի երեխան լույս աշխարհ է եկել երեկ՝ հունիսի 19-ին, Լոս Անջելեսի Cedars-Sinai բուժկենտրոնում։ Ծնողները երեխային անվանել են Սանտյագո Էնրիկե Բաստոն։

«Մենք այնքան շնորհակալ ենք այս երջանկության համար»,- հայտնել է Եվան։

Ի դեպ, Բաստոնի համար, որի հետ դերասանուհին ամուսնացել է երկու տարի առաջ, սա չորրորդ  երեխան է, Նատալյա Էապերոնի հետ նախորդ ամուսնությունից  Խոսե Անտոնիոն երեք զավակ ունի։

Աղբյուրը՝ The Sun



© NEWS.am STYLE