«Ճիշտը կարող են ասել միայն ազատ եւ անվախ մարդիկ, ստրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան

15:02   20 հունիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարին կից դերասանը խոսել է մարդկային տեսակների մասին: Սարգիս Գրիգորյանը գրել է. «Ճիշտը կարող են ասել միայն ազատ եւ անվախ մարդիկ: Ստրուկը երբեք իրեն նման շքեղություն չի կարող թույլ տալ: Եվ կարեւոր չի, թե ինչպիսի սոցիալական կարգավիճակ ունես. դու կարող ես տիրել աշխարհի բոլոր գանձերին, լինել հայտնի, ազդեցիկ, սակայն միեւնույն ժամանակ, լինես վախկոտ եւ ճշմարտությունից վախեցող…»:

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն սոցցանցերի իր միկրոբլոգում հաճախ է կիսվում իր համերաշխ ու սիրառատ ընտանիքի ձեռքբերումներով: Դերասանի ընտանիքը սիրո եւ համերաշխության օրինակ է շատ օգտատերերի համար:

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ նա մշտապես իր կարծիքն է հայտնում անարդարության, մարդկային տեսակների, ճշտի ու ստի, եւ իհարկե, երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:



© NEWS.am STYLE