2018թ.-ի առաջին կիսամյակի լավագույն ֆիլմերը՝ ըստ The Guardian պարբերականի

14:46   20 հունիսի, 2018

Բրիտանական The Guardian պարբերականը ներկայացրել է 2018թ.-ի առաջին կիսամյակի լավագույն ֆիլմերի վարկանիշը, որը կազմել են պարբերականի ընթերցողները։ Նշենք, որ խոսքը ոչ թե համաշխարհային վարձույթի մասին է, այլ բացառապես բրիտանական։ Ընթերցողներին խնդրել էին գնահատել այս տարվա 38 նորույթ։

Վարկանիշում ընդգրկվել են կոմիքսների մասին սուպերհերոսական ֆիլմեր՝ օրինակ «Սեւ հովազը», որը առաջին տեղն է զբաղեցրել, այնուհետեւև՝ «Ֆանտաստիկ կինը», «Տոնյան բոլորի դեմ» մարզական դրաման,

«Շների կղզին» մուլտֆիլմը, 

«Քառակուսի» , «Լեդի Բերդ», «Սիրով, Սայմոն» դրամաները,  «Հանգիստ վայր» սարսափ- ֆիլմը, «Ջրի ձևը» կինոհեքիաթը, «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի նահանգ» քրեական դրաման և այլն։



© NEWS.am STYLE