Ինչպե՞ս ստանալ Մեգան Մարքլի հարսանեկան look-ն ընդամենը 5 րոպեում (տեսանյութ)

17:31   20 հունիսի, 2018

Արքայական հարսանիքը վաղուց անցյալում է, սակայն տարվա ամենասպասված իրադարձության գլխավոր հերոսուհու՝ նախկին դերասանուհի, այժմ` արքայազն Հարիի կին Մեգան Մարքլի հարսանեկան look-ը մինչ օրս քննարկվում է համացանցում եւ լրատվամիջոցների կողմից:

Շատերին գրավել է հատկապես Մեգանի դիմահարդարումն ու բնական look-ը, որն ամբողջացել է նուրբ smokey eyes-ի ու վարդագու շրթներկի օգնությամբ:

Օրերս YouTube-ի ամենահայտնի դիմահարդարներից մեկը՝ Promise Tamang-ը, որն առավել հայտնի է ճանաչված մարդկանց կերպարանափոխություններով, իր տեսանյութերից մեկում անդրադարձել է Մեգանի հարսանեկան դիմահարդարմանը: Նա դիմահարդարումը ստանալու համար ստիպված է եղել դիմել մի քանի փոփոխությունների՝ փոխել է քթի ձեւն ու դեմքին նկարել պեպեններ:) Եվ այս ամենով հանդերձ՝ դիմահարդարման վրա նա ծախսել է ընդամենը 5 րոպե ժամանակ:)



© NEWS.am STYLE