Ինչպես չվանել տղամարդուն. առաջին տպավորության կանոնները

16:07   20 հունիսի, 2018

Արտաքին տեսք 

Տղամարդուն դուր գալու համար պետք է միշտ հրաշալի տեսք ունենաս, քանի որ առաջին տպավորություն է կախված, կծանոթանա՞ նա քեզ հետ, թե՞ ոչ: Երբեմն չար կատակ կարող են խաղալ անհաջող դիմահարդարումը, սարսափելի սանրվածքը կամ մատնահարդարման բացակայությունը: Անհաջողության պատճառ կարող են դառնալ նաեւ չսափրած ոտքերը կամ թեւատակերը, չքողարկված բշտիկը, մի քանի օր չլվացված մազերը, դեղնած ատամները եւ այլն:

Այլ կերպ ասած՝ պոտենցիալ արքայազնը մեծ ուշադրություն է դարձնելու քո արտաքինին: Եվ զարմանալի չէ, քանի որ նա քեզ ընտրելու է ոչ թե գերազանցության դիպլոմի, գիտական աստիճանի կամ խոհարարական ունակությունների (որոնց մասին պարզապես դեռ ոչինչ չգիտի), այլ հաճելի արտաքինի համար:

Պահվածք 

Տղամարդուն հազիվ թե դուր գան կտրուկ խոսելաձեւը, չափազանց անկեղծ զրույցներն ու ժեստերը: Ծանոթության ժամանակ փորձիր քեզ հնարավորինս համեստ պահել, եթե նույնիսկ դա ամենեւին էլ քո գլխավոր առավելությունը չէ:

Վնասակար սովորույթներ

Հազիվ թե նախապաշարմունքներից նույնիսկ չափազանց հեռու տղամարդուն դուր գա կնոջ անպարկեշտ բառապաշարը, ծխելն ու ալկոհոլի հանդեպ մեծ սերը:

Դա չի նշանակում, որ պետք է անմիջապես հրաժարվես քո բոլոր վնասակար սովորույթներից: Պարզապես փորձիր գոնե ծանոթության ժամանակ կրճատել դրանցից մի քանիսը, որոնք կարող են ոչ միանշանակ ընկալվել:

Բարդ բնավորություն 

Եթե բարդ բնավորություն ունես, ապա հարկավոր է զուգընկերոջն այն աստիճանաբար բացահայտել, եւ նույնիսկ հարաբերությունների առաջին ամիսներին ընդհանրապես ցույց չտալ: Առավել եւս, պետք չէ բարդ բնավորությունը ցուցադրել ծանոթության առաջին իսկ րոպեներից:

Որպեսզի տղամարդը քեզ ընդունի այնպիսին, ինչպիսին կաս, ապա նա պետք է փոխհատուցում ստանա, զգա, որ հենց դու կարող ես իր համար լավ կին կամ կատարյալ սիրուհի լինել:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE