Ոստիկանության հետ բախումներ ու անկարգություններ․ Լոս Անջելեսում ֆանատները հարգել են սպանված ռեփեր XXXTentacion ռեփերի հիշատակը

16:39   20 հունիսի, 2018

Երեկ Ֆլորիդայում, Մայամիի մոտ, երկու աֆրոամերիկացիներ կրակել ու սպանել են ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ)։ Երաժշտին սպանել են ավտոմոբիլային սալոնի մոտ։ Ռեփերն իր համար մոտոցիկլետ էր ընտրում, երբ նրան մոտեցել են երկու դիմակավոր տղամարդիկ։ Նրանք երաժշտից գումար են պահանջել, ու երբ վերջինը հրաժարվել է, կրակել ու տեղում սպանել են նրան, ու գողանալով ռեփերի ավտոմեքենայից Louis Vuitton ապրանքանիշի պայուսակը, որի մեջ ենթադրաբար կանխիկ գումար կար, փախել են ։

Լոս Անջելեսում երկրպագուները երաժշտի հիշատակի հարգանքի օր էին կազմակերպել։

Մոտ երկու հազար մարդ էր հավաքվել՝ հարգելու նրա հիշատակը Melrose Avenue պողոտայում։

Սկզբում ամեն ինչ հանգիստ ու խաղաղ էր, բայց երբ ամբոխը մեծացել է, ոստիկանութունն այլևս չէր կարող  վերահսկել իրավիճակը։ Երիտասարդները ջարդել են ցուցափեղկերը, ցատկել   ավտոմեքենաների վրա ու ոստիկանների վրա քարեր շպրտել։ Ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են ռեզինե փամփուշտներ։

Աղբյուրը՝ TMZ

 

 



© NEWS.am STYLE