Քիմ Քարդաշյանը ներկայացել է միայն ներքնազգեստով

17:04   20 հունիսի, 2018

Նման անձրևոտ եղանակին միայն կիսամերկ Քիմ Քարդաշյանն էր մեզ պակասում։ Քիմ Քարդաշյանը ներկայացել է իր երկրպագուներին միայն ներքնազգեստով։ Հայուհին հերթական անգամ ապշեցրել է իր երկրպագուներին՝ իր Instagram story-ում հրապարակելով ահա նման լուսանկար։  

 

Ավելի վաղ 37-ամյա հեռուստաաստղին նկատել են ամուսնու՝ Քանյե Ուեսթի գրասենյակի ճանապարհին, որտեղ ռեփերը մշտապես աշխատում է իր սեփական հավաքածուի նոր հագուստի ու կոշիկի դիզայնի վրա։

Քիմն, ի դեպ, հենց Ուեսթի նոր հավաքածուի արտադրանքն էր գովազդում իր վրա։

Մինչ շոուբիզնեսում Քիմի ու Քանյեի հիմնական մրցակիցներ Բեյոնսեն ու Ջեյ Զին  անսպասելիորեն նոր ալբոմ են թողարկել, որը ռեկորդներ է սահմանում հիթ շքերթներում, Քանյեն էլ հագուստ ու կոշիկ է թողարկում, իսկ Քիմն՝ իր կոսմետիկան։ Ամուսինների արտադրանքը միանգամից սպառվում է, ու եթե երաժշտության մեջ Բեյոնսեն գերազանցում է Ուեսթին, ապա բիզնես նախագծերում Քանյեն ու Քիմը վաղուց նրանցից առաջ են անցել:



© NEWS.am STYLE