Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես է երազանք պահում

18:45   20 հունիսի, 2018

Քարդաշյանների գերդաստանի յուրաքանչյուր ներկայացուցչի առօրյան հետաքրքիր է հանրության համար, իսկ նորությունները՝ սպասված: Հայազգի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը Instagarm-ի իր միկրոբլոգի story բաժնում տեղադրել է լուսանկարներ Հռոմից:



Կարելի է ենթադրել, որ աստղը կամ մի փոքր սնահավատ է կամ էլ շատ է ուզում կրկին վերադառնալ Հռոմ: Պատճառն այն է, որ նա հետեւել է Հռոմի ամենախոշոր Տրեւի շատրվանի հետ կապված ավանդույթին եւ մետաղադրամ է գցել դրա մեջ: Ըստ ավանդույթի` շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։ Երկու մետաղադրամ գցելը սիրային հանդիպում է խոստանում, երեք մետաղադրամը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն, հինգը՝ բաժանում։ Նա նաեւ մակագրել է լուսանկարը՝ գրելով. «Երազանք պահիր»: Մնում է միայն կռահել, թե հատկապես ինչ երազանք է պահել աստղը:





Հիշեցնենք, որ ավելի վաղ 39-ամյա հայուհին իր միկրոբլոգի հետեւորդների հետ կիսվել էր մի լուսանկարով, որում աստղը տղամարդու վերնաշապիկով  եւ նորաոճ, այս տարի շատ թրենդային համարվող արեւային ակնոցով էր: «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղը նաեւ մակագրել էր լուսանկարը: Նա գրել էր. «Փոքրիկ պայուսակներ ես շատ եմ սիրում»: 



© NEWS.am STYLE