Եվա Բաղդասարյանը՝ հրապուրիչ արեւայրուքով

19:28   20 հունիսի, 2018

«Երեւի» հեռուստասերիալից հայտնի երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանն իր Instagram-ի միկրոբլոգի story բաժնում հրապարակել է կարճ տեսանյութ, որում ցույց է տվել իր հրապուրիչ արեւայրուքը:



Դերասանուհին բավականին ակտիվ է իր միկրոբլոգում եւ հաճախ է հրապարակում տեսանյութեր, կարճ հոլովակներ, սելֆիներ: Դրանք արժանանում են օգտատերերի գնահատականին: Եվան, ինչպես հասկացել ենք նրա հոլովակներից, սիրում է մեքենայի մեջ երաժշտություն լսել: Վերջերս նա հրապարակել էր կարճ տեսանյութեր, որտեղ ինքը մեքենա էր վարում, վայելում երաժշտություն եւ զուգահեռ սելֆիներ անում: 





Հիշեցնենք, որ դերասանուհին, ում հետեւորդները Instagram-ում բավականին շատ են (ավելի քան 38 հազար), ավելի վաղ իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել: 



Իր տեղադրած լուսանկարում երիտասարդ դերասանուհին իր նոր սանրվածքի մասին կարծիք էր հարցրել իր հետեւորդ-երկրպագուներից:



© NEWS.am STYLE