Պրիյանկա Չոպրան «փայլել է» Նյու Յորքում (ֆոտո)

20:15   20 հունիսի, 2018

Դերասանուհի Պրիյանկա Չոպրան, ով հատկապես վերջին շրջանում  անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում է, Նյու Յորքում փայլել է իր գլխապտույտ առաջացնող կերպարով:
35-ամյա դերասանուհին ներկայացել է գունադեղ ու նախշազարդ վերնաշապիկ-զգեստով: Նախկին «Միսս Աշխարհ»-ը ընտրել է ջինսե միդի երկարության կիսաշրջազգեստ, որի դիմային հատվածն ընդգծվել է բլուզի համարձակ բացվածքի ճեղքից: Այս համաչափ համադրությունը ընդգծել է գեղեցկուհու բարակ իրանը:



Ամբողջացնելով իր վառ եւ միեւնույն ժամանակ զսպված լուքը՝ Պրիյանկան կերպարն ամփոփել է վառ կարմիր սրածայր կոշիկներով եւ վեցանկյուն ականջօղերով:



Հիշեցնենք, որ հանրությունը եւ հատկապես երկրպագուները Պրիյանկային արդեն «ամուսնացնում» են  25-ամյա երգիչ Նիկ Ջոնասի հետ, որը, ըստ այս տարվա մարտի ստացված տեղեկությունների հանդիպում էր հայ հոլիվուդյան  դերասանուհի Անժելա Սարաֆյանի հետ : Պրիյանկա Չոպրային ու Նիկ Ջոնասին միասին տեսել էին Նյու Յորքի օդանավակայանում, իսկ թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, ցույց կտա ժամանակը:




   
                                                                                                      Աղբյուրը՝ Daily Mail
                                                                      Լուսանկարները՝ SplashNews, JustJared



© NEWS.am STYLE