20:50 20 հունիսի, 2018Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) լավ գիտի, թե ինչպես իր օգտատերերին շեղի առօրյա հոգսերից եւ մի փոքր ժպիտ պարգեւի: Դերասանը իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է հումորային լուսանկար, որում ցույց է տվել, թե ինչ տեսք ունի երթուղայինի վարորդը, երբ մանր չունի: 
Դերասանը մեկնաբանել է նկարը հետեւյալ կերպ. «Երթուղայինի վարորդի դեմքը, երբ 5000-անոց ես տալիս»: Հրապարակումը, ինչպես միշտ, բարձրացրել է օգտատերերի տրամադրությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն իր միկրոբլոգում մեկ այլ լուսանկար էր հրապարակել: Հումորիստը հրապարակմանը կից գրել էր հետեւյալ տողերը. «Ասա ծիրան կերեք էլի: Տեսնում եք տուշոնկեն չի մարսվում»։ Օգտատերերը եւ հետեւորդները բարձր էին գնահատել հումորիստի սրամտությունը եւ հումորը: