Շերը ստիպված է եղել Թրամփի պատճառով խաշած լեզու ուտել

21:19   20 հունիսի, 2018

Հայազգի հանրաճանաչ երգչուհի Շերը հյուրընկալվել է Ջեյմս Կորդենի շոուին, որի ընթացքում՝ «Ճշմարտություն կամ ստամոքս» խաղի ժամանակ երգչուհի Շերը, որը բուսակեր է, ստիպված է եղել համտեսել տավարի խաշած լեզու:

Շոուի ժամանակ, ինչպես թելադրում են խաղի կանոնները, հյուրին խնդրում են անկեղծորեն որեւէ բան ասել, եւ եթե հանրաճանաչ հյուրը չի կարողանում կատարել խաղի պահանջը, ստիպված է լինում իր համար տհաճ որեւէ բան ուտել:

Այս անգամ Շերի «փորձության» պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Երգչուհին չի կարողացել գոնե մեկ լավ բան ասել նրա մասին, ուստի ստիպված է եղել խախտել բուսակերների «չգրված օրենքը»: Այն հարցին, թե կարելի է արդյոք գոնե մեկ հաճոյախոսություն անել Թրամփի հասցեին, Շերը կտրուկ պատասխանել է, որ ոչ:




                                                                                                                   Աղբյուրը՝ Gazeta



© NEWS.am STYLE