Թիմաթիի նախկին ընկերուհի Ալյոնա Շիշկովան պարծեցել է հարթ որովայնով

22:15   20 հունիսի, 2018

Թիմաթիի նախկին ընկերուհի Ալյոնա Շիշկովան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել հարթ ու ձիգ որովայնը:  Տեղադրած լուսանկարում 25-ամյա մոդելը մոխրագույն սպորտային համազգեսով է:



Լուսանկարին կից արված գրառումից պարզ է դառնում, որ սպորտային հագուստը պատկանում է մոդելի նախկին սիրելի Թիմաթիի նոր «Գայլ» հավաքածուին:

Հիշեցնենք, որ  ոչ վաղ անցյալում Ալյոնան բավականին երկակի գրառում էր կատարել: Նա իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես… Եվ դու թաքցնում ես այն, ինչը ես եմ թաքցնում, որ դու թաքցնում ես»:

Նշենք, որ մոդել Ալյոնա Շիշկովան եւ ռեփեր Թիմաթին համատեղ ունեն դուստր, որին անվանել են Ալիսա:



© NEWS.am STYLE