Գարիկ Մարտիրոսյանի կինը կարճ կիսատաբատով լուսանկար է հրապարակել ու կատակել

22:45   20 հունիսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հաճախ է մեզ ուրախացում Instagram-ում իր գրառումներով: Նա, ինչպես եւ իր ամուսինը, բավականին լավ հումորի զգացում ունի եւ առիթը բաց չի թողնում եւս մեկ անգամ ապացուցել այդ փաստը:
Այս անգամ Ժաննան լուսանկար է հրապարակել, որտեղ ոճային տեսք ունի: Լեւինան լուսանկարում պատկերված է կարճ շորտով եւ վերջին ժամանակներս բավականին ակտուալ՝ վալաններով զարդարված թեւքերով բլուզով:



Ժաննան հավատարիմ է մնացել իր ոճին եւ այս հրապարակումը եւս ներկայացրել է հումորային տեսանկյունից: Նա լուսանկարին կից գրել է. «Հզոր բազուկներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանի կինն Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որտեղ ինքը պատկերված էր Սոչիում ու այն այսպես էր մակագրել ․«Իմ բաժանորդներից մի քանիսը կարծում են, թե ես Սոչայից եմ։ Չգիտեմ, թե ինչ երկրում է գտնվում քաղաք- հանելուկ Սոչան, անձամբ ես քաղաք- հանգստավայր Սոչիից եմ )». գրել էր Ժաննան։





© NEWS.am STYLE