ՀՈւՆԻՍԻ 24-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   24 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի էակին զարմացնելու ցանկություն կառաջանա։ Հետեւաբար, լուրջ փոփոխությունների կդիմեք։ Օրինակ՝ կփոխեք ձեր սանրվածքը, ոճը կամ պահվածքը։ Կարեւոր է հիշել չափի մասին՝ ձեր ընտրյալին չվախեցնելու համար։

ՑԼԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի անձնավորությունն իր ուրույն ճշմարտությունն ունի, որը տարբերվում է ձեր տեսակետից։ Փորձեք հասկանալ նրան, հակառակ դեպքում շատ հավանական է, որ ձեր ուղիները կբաժանվեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հունիսի 24-ին ստիպված եք լինելու հասկանալ եւ ներկան, եւ ապագան։ Օրը հաճելի չի լինի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելի էակի համար։ Աստղերը չեն կարող հուշել, թե ինչպես եք հաղթահարելու ձեզ սպասվող դժվարությունները։ Ամեն ինչ ձեր ձեռքերում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կցանկանաք ցույց տալ եւ ապացուցել, թե որքան խելացի եւ ըմբռնող եք դուք, ինչն այնքան էլ դուր չի գա նրան։ «Չէ որ դա ակնհայտ էր հենց սկզբից» նախադասությունը կարող է բուռն արձագանք ստանալ, ինչը տարաձայնությունների պատճառ կդառնա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բարենպաստ օր է ձեր սիրելի անձնավորության հետ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք վայելելու համար։ Բայց չափավոր։ Չարժե կորցնել սթափ միտքն ու դատողությունը։ Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ ձեր արարքների դրդապատճառն ու առիթը։ Նա չի ցանկանա տալ իր ավանդական «ինչու՞» հարցը։ Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը սիրելի էակին բացատրելն է, որ դիմացինին պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հունիսի 24-ին ձեզ համար շատ կարեւոր կլինի գուշակել, թե իրականում ինչ է ցանկանում ձեր սիրելի էակը։ Դրանից հետո մնում է միայն կատարել նրա երազանքը՝ հաճույք եւ երջանկություն պարգեւելով սիրելիին։ Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվել գուշակել նրա միտքը, ձեր փորձն անգամ բարձր կգնահատվի նրա կողմից։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ հիշեցնել սիրելիին, որ դուք սիրում եք նրան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիից սպասեք ծաղրական քննադատությունների ձեր վերաբերյալ, սակայն չարժե կորցնել լավատեսությունը: Հավատացեք ձեր համատեղ ու լուսավոր ապագային:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք յուրահատուկ կերպով պատասխանատվություն կզգաք այն մարդուհադեպ, ում հետ կանցկացնեք ձեր ժամանակը: Դուք կցանկանաք օգնել նրան դուրսգալ վատ իրավիճակից կամ էլ պարզապես այնպես անել, որ նա ժպտա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք պետք է հասարակ եւ նրբագեղ պահվածք դրսեւորեք: Միայն այդ կերպկգրավեք ձեր սիրելիին:

ՁԿՆԵՐ

Եթե դուք մի քանի երկրպագու ունեք, ապա այսօր ամենահարմար օրն է, որպեսզի ընտրություն կատարեք նրանցից:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE