Քայլի Ջենները՝ զբոսանքի ժամանակ (ֆոտո)

23:15   20 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեները իր Instagram-ի հետեւորդներին ներկայացել է street style ոճում: Քարդաշյանների տոհմի գեղեցկուհին ներկայացել է կարճ, ոչ սիմետրիկ զգեստով, որի բացվածքը շեշտադրում է աստղի մեջքը:



Քարդաշյանների ընտանիքը արդեն «ստորագրել է», որ այս ամռան գլխավոր աքսեսուարը, թերեւս, նեղ արեւային ակնոցներն են, որոնք, վերադառնալով  90-ականներից, հաստատեցին իրենց դիրքերը:
Քայլին որեւէ կերպ չի մեկնաբանել իր հրապարակումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աստղը ներկայացել էր թարմ ու վառ կերպարով: Նա իր միկրոբլոգում եւ story հավելվածում հրապարակել էր լուսանկարներ, որոնցում  վառ կարմիր շրթներկով էր եւ կապույտ թեթեւ բաճկոնով: 






© NEWS.am STYLE