Եգոր Քրիդը ծաղրել է «Ամուրին» հեռուստաշոուն

13:33   21 հունիսի, 2018

Եգոր Քրիդը վերջերս մասնակցել է «Ամուրին» շոուին, բայց նախագծի ավարտից հետո նա անխնա քննադատում ու ծաղրում է շոուն։

Հենց այս թեմայի շուրջ էլ Եգոր Քրիդը մի ծաղրական տեսանյութ է հրապարակել իր երկրպագուների համար։

Հայտնի ռեփերն իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որը ծաղրում է  հայտնի շոուն ու ցույց տալիս դրա ամբողջ ներքին խոհանոցը։

A post shared by Егор Крид (@egorkreed) on

Նշենք, որ տեսանյութի հեղինակը ոչ թե Եգոր Քրիդն է, այլ բլոգեր Սատիրը, որն անհավանական նման է ռեփերին։

«Կան շատ տաղանդավոր նմանակումներ, ու սա դրանցից լավագույնն է։ Սատի՛ր, կեցցես)))»,- արտահայտել է իր հիացմունքը Եգոր Քրիդը։

Տեսանյութում գլխավոր հերոսը երգում է այն մասին, որ ինքը նույնասեռական չէ, որ իրեն դուր են գալիս կանայք (երգն ուղեկցվում է զբոսանավում գեղեցիկ աղջիկներով շրջապատված արտիստի կադրերով), իսկ հետո տեղանքը փոխվում է, ու Սատիրը՝ Եգորի կերպարով վարդեր է նվիրում իրեն դուր եկած աղջիկներին։ Սակայն, այդ աղջիկների շարքում նա տեսնում է մի գեղեցիկ տղայի։ Հայտնաբերելով դա՝ պսեւդոռեփերն ասում է ․«Ծաղրո՞ւմ եք»:



© NEWS.am STYLE