Շողեր Թովմասյանի խորհրդավոր գրառումը

23:45   20 հունիսի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, բավականին խորհրդավոր գրառում է կատարել: Գրառման մեջ ասվում է հետեւյալը. «Ձեր վերելքի ժամանակ մարդկանց հետ եղեք սիրալիր, նրանց դուք կհանդիպեք ցած իջնելից»: Դերասանուհին նաեւ շեշտադրել է, որ գրվածը անհրաժեշտ է ֆիքսել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Շողերը հրապարակել էր իր եւ ամուսնու սիրառատ լուսանկարը: Լուսանկարին կից արված մեկնաբանությունից պարզ էր դառնում, որ Շողերը իրեն եւ Գրիշային համեմատում էր Միխայիլ Բուլգակովի հայտնի հերոսներ Վարպետի ու Մարգարիտայի հետ՝ նույնանուն վեպից:  Դերասանուհին լուսանկարին կից գրել էր հետեւյալը. «Վարպետը նկարվել չի սիրում, բայց մեկա Մարգարիտան նկարումա»:



© NEWS.am STYLE