ՀՈւՆԻՍԻ 27-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   27 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին պետք է շատ մեծ ուժ գործադրի, որպեսզի դուք նորից վերադառնաք ձեր բնականոն կյանքին, անկեղծորեն ուրախանաք միմյանց ներկայության համար եւ ժպտաք միմյանց։ Սակայն վերջում աստղերը խորհուրդ են տալիս նաեւ շնորհակալություն հայտնել նրան այդ ամենի համար։

ՑԼԵՐ

Թվում է՝ ձեզ խաբո՞ւմ են։ Իզուր։ Ձեր ընտրյալը շատ անկեղծ է ձեզ հետ եւ եթե ինչ-որ բաներ չի պատմում կամ թաքցնում է, ուրեմն կարծում է՝ հետաքրքիր չեն լինի ձեզ; Ամեն ինչ ձեզ համար է արվում։ Ուստի, մի շտապեք վիճել եւ սխալ եզրակացություններ անել։ Ձեր հարաբերությունները ամուր հիմքերի վրա են։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Չարժե ձեր երկրորդ կեսի հանդեպ այդքան պահանջկոտ լինել եւ հետեւել նրա պահվածքին, հագնվելաոճին, խոսելու ձեւին եւ կենսակերպին։ Ի վերջո, եթե սիրում եք այդ մարդուն, ուրեմն սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր առավելություններով եւ թերություններով հանդերձ։  Հակառակ դեպքում, ստիպված եք մտածել «սիրում եմ» բառն ասելիս։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ հոգատար կլինի ձեր հանդեպ եւ կխնամի ձեզ։ Այդ տեսարանն այնքան հուզիչ կլինի, որ ձեզ կթվա՝ ամեն ինչ այնքան երանելի է, որ կարծես իրական չէ։ Շատ արագ ուշքի եկեք՝ համոզվելով, որ երազ չէ եւ գնահատելով ու վայելելով ձեր երջանկությունը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին մեկ րոպե անգամ չպետք է մոռանա այն մասին, որ դուք սիրում եք նրան։ Կարող եք նրան սիրային հաղորդագրություն ուղարկել, կամ սիրո խոստովանություն անել նրա պատուհանի տակ, կամ պարզապես փորձեք նրա կողքին լինել։

ԿՈՒՅՍԵՐ

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Ձեր սիրելին հենց այդպես է ձեզ սիրում, ոչ թե այն կերպարով, որով ցանկանում եք ներկայանալ։ Իսկ եթե այնպես ստացվի, որ նա հավանի ձեր կեղծ կերպարը, ինչպե՞ս եք շարունակելու շփվել նրա հետ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին կհասկանաք միմյանց կես խոսքից, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ ժամանակ կունենաք լիարժեք շփման համար:

ԿԱՐԻճՆԵՐ

Օրն անցկացրեք բնության գրկում: Լավագույն տարբերակը կլինի ձեր սիրելիի հետ քաղաքից դուրս պիկնիկ կազմակերպելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին շատ դժվարությամբ կմերժի ձեր խնդրանքը, անգամ եթե դա անիրագործելի լինի նրա համար:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք մտերիմների խորհրդի կարիքը կունենաք` կապված ձեր սիրային հարաբերությունների հետ: Չգիտես ինչու, կողմնակի մեկին ավելի լավ կերեւան ձեր խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ամենայն հավանականությամբ այսօր նա, ով ձեզ դուր է գալիս, կհրավիրի ձեզ ժամադրության: Համաձայել, թե ոչ, ահա, թե ինչումն է հարցը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ համար կարեւոր է հավատալ սեփական ուժերին եւ չնկատել խոչընդոտները:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE