Քեթի Տոպուրիան ու ռեփեր  Գուֆը «զվարճանում են» միասին

11:31   21 հունիսի, 2018

«Ա-Ստուդիո» խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիայի ու ռեփեր Գուֆի սիրային հարաբերությունների մասին վաղուց են խոսում, բայց զույգը պաշտոնապես ոչինչ չի հաստատել, չնայած Թաիլանդում նրանց համատեղ հանգստի մասին  սկանդալային նորություններից հետո Քեթին բաժանվել էր ամուսնուց, իսկ 38-ամյա ռեփերը լքել է  ընկերուհուն։

Օրերս 31-ամյա հայտնի երգչուհին իր Instagram-ում հրապարակել է ռեփերի հետ լուսանկար, կցելով դրան սրտի տեսքով խորհրդանշան։

Իսկ երեկ, Քեթի Տոպուրիան ու Գուֆն  իրենց սոցցանցերի միկրոբլոգներում նոր լուսանկարներ են հրապարակել, որոնք հաստատում են նրանց ռոմանտիկ հարաբերությունները։

Բաժանորդները հիացած են՝ շատերը համարում են, որ այդ երկուսը շատ համապատասխանում են իրար։ Քեթին ու Գուֆը վաղուց են ծանոթ, բայց սկզբում նրանց միջեւ զուտ ընկերական հարաբերություններ էին։



© NEWS.am STYLE