Ռիզ Ուիզերսփունը՝ Նիկոլ Քիդմանի մասին

00:15   21 հունիսի, 2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 20-ին ավստրալացի հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 51-ամյակը: Նա մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Օսկար», «Էմմի», «Ոսկե Գլոբուս» եւ «Silver Bear»:

Նրա խաղընկերուհի ու պարզապես ընկերուհի Ռիզ Ուիզերսփունը, ում հետ աստղը նկարահանվում է «Մեծ փոքրիկ ստեր» սերիալում,  իր Instagram-ի էջում շնորհավորել է Նիկոլին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:



Նա լուսանկար է հրապարակել հոլիվուդյան աստղի հետ, որին կից գրել է. «Շնորհավոր այս հրաշալի կնոջ տարեդարձը, ում հետ բախտ եմ ունեցել աշխատել եւ կարող եմ համարել իմ ընկերը: Քեզ հետ ամեն օրը ոգեշնչում է: Շարունակիր փայլել, Նիկի»:

Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ ամենահայտնի ժապավեններն են՝ «Լայն բացված աչքերով», «Մուլեն Ռուժ», «Ժամեր», «Սառը լեռը», «Ձեւացրու, թե իմ կինն ես» եւ այլն:



© NEWS.am STYLE