ՀՈւՆԻՍԻ 28-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   28 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերին անակնկալներով լի օր է սպասվում: Կամ ձեզ կայցելեն հեռու բարեկամները, կամ էլ ձեզ մոտ կառաջանա մի հետաքրքիր միտք` կապված անձնականի հետ: Մի վախեցեք. Բարեկամները չեն պատրաստվում երկար մնալ ձեր տանը, իսկ տարօրինակ մտքերը շուտով կլքեն ձեզ:

ՑԼԵՐ

Այսօր սիրո եւ հոգատարության կարիք կզգաք. Ափսոս, որ ձեր սիրելին դա չի նկատի: Փորձեք նրան ամեն կերպ ցույց տալ ձեր զգացմունքները, եթե նա, ամեն դեպքում, չհասկանա ձեզ, մտածեք` արդյո՞ք նա հենց այն անձնավորությունն է, որը պետք է լինի ձեր կողքին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի գլխում մի միտք կծագի, որը կգրավի նաեւ ձեզ: Այնպես որ` ձեզ բավականին էմոցիոնալ եւ խոստումնալից օր է սպասվում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին միայնակ չէ, նա նաեւ բարեկամներ ունի: Այսօր դուք եւս մեկ անգամ կհամոզվեք դրանում: Աշխատեք նրանց հետ բարեհամբույր լինել, սակայն պետք չէ անցնել բոլոր սահմանները: Պարզապես, անկեղծ ժպիտն ու  քաղաքավարությունն ավելորդ չէին լինի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծներին այսօր խորհուրդ է տրվում օրն անցկացնել սիրելիի հետ: Պարտադիր չէ միասին քննարկեք լուրջ հարցեր: Միմյանց ներկայությունը վայելելն արդեն իսկ հաճելի կլինի երկուսիդ համար էլ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր պետք չէ դիմել ծայրահեղությունների: Ստեղծված իրավիճակից ելք կա: Պետք չէ փնտրել, թե որն է այդ ելքը: Ամեն ինչ ինքնիրեն կհարթվի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկայացնի մի որոշում, որն ամբողջությամբ կազդի ձեր համատեղ ապագայի վրա: Դժվար է ասել, թե ինչու է նրա այդ քայլից կախված ձեր ապագան, սակայն դա փաստ է:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր կհասկանաք, թե որքանով եք ճանաչում ձեր սիրելիին, նրա ցանկություններն ու նախասիրությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կկատարվի ձեր վաղեմի երազանքներից մեկը, սակայն դա կարող է խանգարել ձեր անձնական կյանքին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն կերպ կփորձի զբոսանքի տանել ձեզ, անգամ եթե դրա համար եղանակը բարենպաստ չլինի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը բարենպաստ կլինի հատկապես այն Ջրհոսների համար, ովքեր կոմերցիոն գործունեություն են ծավալում: Անսպասելիորեն ձեզ կաջակցեն ձեր ընտանիքի անդամները: Աստղերը հուշում են ընդունել նրանց օգնությունը:

ՁԿՆԵՐ

Այսօր արժե մտածել սիրելիի համար անակնկալ անելու մասին: Որպեսզի անակնկալն իսկապես ստացվի եւ լավը լինի, պետք է լրջորեն պատրաստվեք դրան:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE