Արիանա Գրանդեն ներկայացրել է «The Light is Coming» երգի տեսահոլովակը

12:33   21 հունիսի, 2018

Արիանա Գրանդեն 121 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում։ Բաժանորդների քանակով 24-ամյա հայտնի երգչուհին զիջում է միայն Սելենա Գոմեսին, բայց ահա, համբավով արդեն կարծես առաջ է անցնում նրանից։

A post shared by Ariana Grande (@arianagrande) on

Ամեն դեպքում Արիանա Գրանդեն ներկայացրել է «The Light is Coming» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Դեյվ Մեյերսը, երգը ձայնագրվել է Նիքի Մինաժի հետ միասին։ Թրեքն ընդգրկվել է երգչուհու  «Sweetener» ալբոմում, որը թողարկվելու է օգոստոսի 17-ին։

Զարմանալի չէ, որ սինգլը շատ դուր է եկել Գրանդեի ու Մինաժի երկրպագուների բանակին։ Հաշվված ժամերում սուպերդուետի նորույթը գլխավորեց iTunes հիթ շքերնթերը 18 երկրներում։ Հայտնի երգչուհիների երկրպագուները միաձայն հայտարարեցին, որ նրանք ձայնագրել են այս ամռան լավագույն հիթը ու իրենց տպավորությունները հայտնել սոցցանցերում։



© NEWS.am STYLE