«Թեժ է լինելու». Գոռ Հակոբյան

00:45   21 հունիսի, 2018

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ երգչի երկրպագուներին սպասվում է անակնկալ` նոր տեսահոլովակի տեսքով:



Լուսանկարներից մեկում պատկերված է նաեւ երգչուհի, դերասանուհի Քրիստինե Եղոյանը, որը եւս իր միկրոբլոգում տեղեկացրել էր սպասվելիք անակնկալի մասին:



Գոռ Հակոբյանը նաեւ մակագրել է իր հրապարակումը: Նա լուսանկարին կից գրել է. «Կլիպ ա գալու, թեժ է լինելու»: Լուսանկարների ուրախ մթնոլորտից կարելի է ենթադրել, որ սպասվում է ուրախ, պարային տեսահոլովակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար էր հրապարակել: Տեղադրված լուսանկարում Գոռ Հակոբյանը մեղմ գրկել էր կնոջը: Նրանք կրում էին սեւ գույնի հագուստ: Սիրառատ այս լուսանկարը ոչ մի մեկնաբանություն չուներ:





© NEWS.am STYLE