ՀՈւՆԻՍԻ 30-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   30 հունիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ակամայից ձեզ ցավ կպատճառի, ընդ որում` այնպիսի ցավ, որից բուժվելու համար ձեզ երկար ժամանակ կպահանջվի: Նրան կարդարացնի միայն այն հանգամանքը, որ նա դա արել է իսկապես առանց գիտակցելու:

ՑԼԵՐ

Հունիսի 30-ին դուք պետք է զգույշ լինեք ձեր սիրելիի հետ: Շատ հավանական է, որ նա ընկերների հետ փոքրիկ խնջույք կազմարկեպի: Աստղերը խորհուրդ են տալիս շատ չանհանգստանալ այդ առիթով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրիգինալ եղեք ձեր զգացմունքներն արտահայտելու հարցում, այլապես ձեր սիրելին կարող է ձանձրանալ ձեր ներկայությամբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր պետք է հետաքրքիր տեղ գտնեք սիրելիի հետ ժամանակն անցկացնելու համար: Սովորական սրճարանը հարցի լուծում չէ: Ավելի լավ է գնաք ինչ-որ նոր ու անծանոթ վայր եւ միասին բացահայտեք այն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ ցանկալի է` ձեր ընկերակցությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին չի հասկանա ձեզ կես խոսքից, անգամ եթե դուք խոսեք առանց հանելուկների:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան պատրաստել` սկսած տոնածառի խաղալիքից, վերջացրած` տան կահույքով:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր շատ կարեւոր է, որպեսզի ներդաշնակ լինեք սիրելիի հետ հագուկապի առումով: Օրինակ` հագնեք միանման գույներով հագուստ եւ այլն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե այսօր սիրային արկածների կարիք ունենաք, ապա ուշադիր ուսումնասիրեք ձեր հեռախոսի մեջ ֆիքսած համարները: Այնտեղ հաստատ կգտնվի մեկը, որին կցանկանաք հրավիրել ռոմանտիկ ընթրիքի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ինչ էլ խնդրեք ձեր սիրելիից նա կցանկանա անել ճիշտ հակառակը: Մի բարկացեք, պարզապես, լինում են օրեր, երբ մարդիկ ցանկանում են հակառակվել: Ասեք նրան ձեր ցանկացածի հակառակը, որպեսզի հասնեք ձեր ուզածին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի երկրորդ անգամ կրկնել իր խնդրանքը: Դուք պատրաստակամությամբ այն կկատարեք նույնիսկ առաջին անգամից: Ամեն դեպքում, փորձեք նրան շատ երես չտալ:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեռք կբերի մի նոր իր, որն ամբողջությամբ կկլանի նրա ուշադրությունը: Ավելորդ է նշել, որ ձեզ համար, գրեթե, ժամանակ չի մնա: Մի մտածեք… իրերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց հետաքրքրությունը, իսկ սերը` ոչ:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE