Քիմ Քարդաշյան․ «Երբ մենք սկսեցինք հանդիպել՝ Քանյե Ուեսթը պահարանից հանեց ու շպրտեց իմ 250 զույգ կոշիկները»

10:10   21 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանը օրերս հիշել է այն մասին, թե ինչպես է սկսել հանդիպել Քանյե Ուեսթի հետ ու ինչպես է ապագա ամուսինը նրա բոլոր իրերը զգեստապահարանից հանել ու շպրտել։

«Ես համարում էի, որ ես ունեմ ոճ, ու որ գոնե մի բան հասկանում եմ նորաձևությունից։ Սակայն Քանյե Ուեսթն այլ կարծիքի էր։

Երբ մենք սկսեցինք հանդիպել՝ Քանյե Ուեսթն իմ զգեստապահարանից հանեց ամբողջ հագուստն ու կոշիկը։ Նրան դուր չէր գալիս իմ ոճը, հագուստի հարցում իմ ընտրությունը։

Քանյեն ասաց, որ դա  իր տեսած ամենավատ ոճն էր, չնայած մինչև նրա հետ հանդիպելը ես ինքս իմ մասին բոլորովին այլ կարծիքի էի։

Նա ինձ համար գնեց անսամբլներ, որոնք հազարավոր դոլարներ արժեին։ Նա գնեց հագուստ թանկարժեք բուտիկներից, դիզայներներից ու ապրանքանիշերից, որոնց մասին ես ոչ լսել էի, ոչ էլ օգտվում էի դրանցից։ Ես ունեի 250 զույգ կոշիկ, նա դրանք շպրտեց, ավելի ճիշտ թողեց երկու զույգ,  ես վշտից արտասվում էի, բայց շուտով նա իմ զգեստապահարանը լցրեց Lanvin Givenchy ապրանքանիշերի արտադրանքով, որոնց գոյության մասին ես անգամ չգիտեի»։

Քիմը 2007-ին

«Իրականում նա ուզում էր ինձ սովորեցնել, թե ինչ է ոճը, ու ես ղեմ չէի։ Նրա օգնությամբ ես ծանոթացա Ռիկարդո Տիշիի հետ, իսկ հետագայում՝ նաև Օլիվյե Ռուստենի հետ։ Սկզբում ինձ լուրջ չէին ընդունում նորաձևության աշխարհում։ Ես մեկնեցի Փարիզ ու հանդիպեցի այդ մարդկանց հետ։ Սկզբում ոչ  ոք չէր ուզում հագցնել ինձ ։ Բայց հետո Ռիկարդոն հետաքրքրվեց ինձնով, ու առաջինն էր, որ սովորեցրեց ինձ շատ բաներ ու հատկապես այն, թե ինչպես պետք է ես կրեմ այս կամ այն բանը։ Իսկ հետագայում ես մտերմացա Օլիվյեի հետ։ Նրանց հավաքածուներից ոչ մեկն ինձ հարմար չէր, ու նրանք սկսեցին կարել հատուկ ինձ համար, իմ կազմվածքի համար»,- պատմել է Քիմը։

Քիմը 2006-ին (այն ժամանակ Քիմը Փերիս Հիլթոնի ստվերի տակ էր)

Քիմն ու Քանյեն

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ GCImages, Getty



© NEWS.am STYLE