Արամեի եւ Աննա Թովմասյանի ռոմանտիկ լուսանկարներն՝ ամառային հանգստից

10:31   21 հունիսի, 2018

Արամեի եւ նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի սոցցանցերի միկրոբլոգների լուսանկարներից ու հրապարակումներից պարզ էր դարձել, որ զույգը վայելում է իր հանգիստը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր ու շքեղ քաղաքներից մեկում՝ Դուբայում:

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանն Instagram-ի իր էջում նոր ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել:

Աննայի միկրոբլոգում տեղադրաված լուսանկարներում զույգը վայելում է ամառային հանգիստը՝ լողավազանում: Հմայիչ լուսանկարներին կից Աննա գրել է. «Իմ սեր»:

Աննայի միկրոբլոգի հետեւորդներն իրենց հիացմունքն են արտահայտել այս գեղեցիկ զույգի հանդեպ:

Ավելի վաղ, Աննա Թովմասյանը լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ի միկրոբլոգում, որտեղ նա երկար կարմիր կիսաշրջազգեստով էր: Երգչուհին չէր մեկնաբանել լուսանկարները, սակայն հեշթեգներ էր թողել, որոնցում գրված էր՝ «ընտանիք», «Դուբայ»:
Աննա Թովմասյանի հրապարակած մեկ այլ լուսանկարում էլ, ինչպես երեւում էր լուսանկարի վրայի մակագրությունից, նա իր սանիկի հետ էր:



© NEWS.am STYLE