Բլեք Չայնան երիտասարդ սիրեկանին կասկածել է դավաճանությունների մեջ

12:05   21 հունիսի, 2018

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին՝ Բլեք Չայնան, ով նաեւ Քիմի եղբոր դստեր՝ Դրիմ Ռենեի մայրն է, մշտապես դավաճանում էր Ռոբին, ինչի պատճառով էլ զույգը բաժանվել է, իսկ Ռոբն իր հերթին փորձում է ձեռք բերել դստեր հանդեպ խնամակալությունը դատարանում՝ վստահեցնելով, որ Չայնան սխալ վարքագիծ  ունի, նա սիրեկաններին տուն է բերում ու «խուլիգանություններ» անում դստեր ներկայությամբ։

TMZ-ը հայտնում է, որ Բլեք Չայնան բաժանվել է 18-ամյա բոյֆրենդից՝ ռեփեր YBN Almighty Jay-ից, որին կասկածել է  դավաճանության մեջ (ըստ երեւույթին Չայնան մոռացել է, որ տղան 18 տարեկան է)։ Աղջիկը վստահ է, որ ռեփերը դավաճանել էր իրեն հենց իր ընկերուհիների՝ սթրիփթիզ ակումբի պարուհիների հետ։ Դա դեռ ամենը չէ։

Չայնան նաեւ պարզել է, որ պարուհիներից մեկը հասցրել է հղիանալ ռեփերից։   

Լուսանկարները՝ TMZ, Getty, Instagram



© NEWS.am STYLE