«Քո պահապան հրեշտակը». Անի Երանյանի հմայիչ լուսանկարը

11:49   21 հունիսի, 2018

Դերասանուհի Անի Երանյանն, ինչպես արդեն հայտնի է, մեկնել է ԱՄՆ: Այս մասին տեղակացել ենք դերասանուհու Instagram-յան էջի հրապարակումներից: Այսօր, երիտասարդ դերասանուհին Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, հերթական հմայիչ լուսանկարն է հրապարակել: Երիտասարդ դերասանուհին իր տեղադրած լուսանկարում հրեշտակի թեւերով է: Իսկ այս հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը՝ ռուսերեն լեզվով. «Քո պահապան հրեշտակը»:

Նշենք, որ ավելի վաղ, Անի Երանյանը դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանի հետ մեքենայի միջից հմայիչ սելֆի էր տեղադրել իր միկրոբլոգում:

Հրապարակմանը կից, սակայն, Անի Երանյանը որեւէ մեկնաբանություն չէր թողել, սակայն նշել էր Արփի Գաբրիելյանի միկրոբլոգի հասցեն եւ նրանց գտնվելու վայրը:



© NEWS.am STYLE