«Կատուն դեմ էր, ես՝ կողմ». Սարգիս Գրիգորյանի ցատկը՝ սառը ջրով լի լողավազան (տեսանյութ)

12:17   21 հունիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր, զվարճալի տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած հումորային տեսանյութում դերասանը վաղ առավոտյան ցատկում է սառը ջրով լի լողավազան:

Այս զվարճալի տեսանյութին կից Սարգիս Գրիգորյանը թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Կատուն դեմ էր, իսկ ես կողմ...բարեւ 2018 թվականի ամառ»:

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargisgrigoryan_official) on

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանն ավելիվաղ, Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից խոսել էր մարդկային տեսակների մասին: Սարգիս Գրիգորյանը գրել էր. «Ճիշտը կարող են ասել միայն ազատ եւ անվախ մարդիկ: Ստրուկը երբեք իրեն նման շքեղություն չի կարող թույլ տալ: Եվ կարեւոր չի, թե ինչպիսի սոցիալական կարգավիճակ ունես. դու կարող ես տիրել աշխարհի բոլոր գանձերին, լինել հայտնի, ազդեցիկ, սակայն միեւնույն ժամանակ, լինես վախկոտ եւ ճշմարտությունից վախեցող…»:



© NEWS.am STYLE