Սելենա Գոմեսը նկարահանվել է սարսափ ֆիլմում

14:37   21 հունիսի, 2018

Սելենա Գոմեսը նկարահանվել է սարսափ ֆիլմում։ Այս մասին հայտնել է հայտնի երգչուհու  ընկերուհին՝ Նյու Յորքից նկարչուհի Պետրա Քոլինզը (Պետրան երգչուհու երկու տեսահոլովակների ռեժիսորն է եղել՝ Fetish ու Bad Liar  երգերի համար), որն իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ ՝ 25 –ամյա երգչուհու մասնակցությամբ։

Ճիշտ է՝ Պետրան չի ճշգրտել, թե դա ինչ նախագիծ է, ու երբ է այն թողարկվելու։ Ի դեպ, հայտնի է, որ Սելենան սարսափ- ֆիլմերի երկրպագուհի է։

Իսկ Քոլինզը նշել է, որ տեսահոլովակի ամբողջական տարբերակը, որն  ի դեպ բավականին ռոմանտիկ անվանում է ստացել՝ «Սիրո պատմություն», կարելի է տեսնել IGTV նոր վիդեոսերվիսում։ Instagram-ն  այդ հավելվածը գործարկելու է հատուկ երկար տեսանյութերի համար։

A post shared by Petra Collins (@petrafcollins) on



© NEWS.am STYLE