Ինչպես են Թիմաթին ու Եգոր Քրիդը «զվարճացել» Մոսկվայում՝ պարելով «Մերսեդես»-ի վրա

15:37   21 հունիսի, 2018

Թիմաթին վերջերս կոշտ քննադատել էր «ՄՈՒԶ – ՏՎ»-ի մրցանակաբաշխությունը։ Մրցանակ չստացած երգիչը հայտնել էր, որ միջոցառումը դեգրադացվել է։

A post shared by Black Star (@timatiofficial) on

Քանի որ Ռուսաստանում հիմա լիահուն շարունակվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Մոկսվայում կազմակերպվում են տարատեսակ հետաքրքիր միջոցառումներ՝ ի ուրախություն բնակիչների։ Ահա, Թիմաթին էլ է որոշել աչքի ընկնել։ Եգոր Քրիդի հետ միասին Թիմաթին «Մերսեդես»-ով եկել է «Բլեք Սթար» բուտիկի մոտ ու ելույթ ունեցել, պարելով մեքենայի վրա՝ հարյուրավոր հավաքված երկրպագուների առաջ։

Ավելի վաղ ռեփերը հրապարակել էր լուսանկար՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ։



© NEWS.am STYLE