Կիրկորովը ցույց է տվել «Цвет настроения синий» սուպերհիթի համար Նիկոլայ Բասկովի հետ նկարահանումների բեքսթեյջը

16:16   21 հունիսի, 2018

Ֆիլիպ Կիրկորովն իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ «Цвет настроения синий» սուպերհիթի համար իր տեսահոլովակի նկարահանումներից։ Այս անգամ նրա գրառումը նվիրված է իր  հավերժ «մրցակցին»՝ Նիկոլայ Բասկովին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում, որն այս պահի դրությամբ արդեն 35 մլն դիտում է հավաքել։

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

«35 միլիոն։ @youtube-ում «Цвет настроения синий»  տեսահոլովակի  35 միլիոներորդ հանդիսատեսին ես ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՌԱՆՁԻՆ ՆՇԵԼ։

Հենց այդ արտիստը՝ ՆԻԿՈԼԱՅ ԲԱՍԿՈՎՆ էր առաջինը, ով լսեց այս երգը, երբ  ես այն ձայնագրեցի։ Չգիտես ինչու ես ուզում էի հենց նրան ցույց տալ առաջինն ու այս երգի մասին առաջին կարծիքը հենց նրանից լսել։ Ու հենց Նիկոլային ենք մենք @urgantcom-ի ու  @gudokgudok-ի հետ միասին առաջարկել կատարել «Շնիկի հետ միայնակ ամուրիի» դերը այդ տեսահոկովակում, ու շատ շնորհակալ եմ, իմ Ընկեր, որ դու այդքան հեշտ համաձայնեցիր այդ դերին»,- գրել է Ֆիլիպը։  



© NEWS.am STYLE