Լիլուն ամբողջովին կերպարանափոխված՝ նոր կրքոտ լուսանկարում

14:03   21 հունիսի, 2018

Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր գայթակղիչ լուսանկարներով: Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջում հերթական կրքոտ լուսանկարն է հրապարակել: Այս անգամ Լիլուն ներկայացել է ամբողջովին կերպարանափոխված: Իր տեղադրած լուսանկարում նա կրում է երկարաճիտ արծաթագույն կոշիկներ, կարճ, լայն բացվածքով սեւ զգեստ: Երգչուհին վառ դիմահարդարմամբ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Լիլուն գայթակղիչ լուսանկար էր հրապարակել: Լիլուն ներկայացել էր ամառաին հմայիչ լուքով: Իր տեղադրած լուսանկարում նա կրում էր անառային կարճ, ծաղկավոր զգեստ, որը կրկին ու կրկին ընդգծել էր նրա մարմինը:

Այս հրապարակումը ոչ մի կերպ մեկնաբանված չէր:

 

 



© NEWS.am STYLE