Քլոե Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում նրան դավաճանած բոյֆրենդի հետ

17:15   21 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն օրերս Քլիվլենդից Լոս Անջելես է ժամանել։

Քլոե Քարդաշյանն ապրիլին դուստր է լույս աշխարհ բերել, որի հայրը «Քլիվլենդ» թիմի բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն էր։ Ամեն ինչ լավ կլիներ, սակայն դստեր ծնվելուց մեկ շաբաթ առաջ, որին ի դեպ անվանել են Թրու (Ճշմարտություն), մարզիկը հասցրել էր հեռուստաաստղին դավաճանել միանգամից երեք կանանց հետ։

Թրիստանը նույնպես 33-ամյա հեռուստաաստղի ետեւից Լոս Անջելես էր ժամանել, որպեսզի ինչ-որ ձեւով հարաբերություններ հարթի իր երեխայի մոր հետ։

Ու, ահա, արդեն երկրորդ անգամ տեղի պապարացիները Քլոեին «բռնացրել են» 27-ամյա մարզիկի հետ քաղաքում։

Քլոեն Balencoaga լոգոտիպով մարզական գլխարկով Թրիստանի հետ գնացել էր լանչի։

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թրիստանն անում է ամեն ինչ, որպեսզի Քլոեն ների իրեն, սակայն հայուհին դեռ մտադիր չէ լքել Լոս Անջելեսն ու Թրիստանի հետ Քլիվլենդ վերադառնալ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE