Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին երեկույթին ներկայացել էր բաց զգեստով

17:41   21 հունիսի, 2018

Էմբեր Ռոուզը Simply Red ապրանքանիշի հետ միասին Լոս Անջելեսում երեկույթ էր կազմակերպել, որին չէր կարող ներկա չգտնվել Ռոուզի ամենամտերիմ ընկերուհին՝ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհի Բլեք Չայնան։

Սթրիփթիզի պարուհին այնպիսի հանդերձանքով էր եկել երեկույթին, որ միանգամից գրավել էր տեղի պապարացիների ուշադրությունը։

TMZ-ը գրում է, որ Բլեք Չայնան բաժանվել է իր 18-ամյա բոյֆրենդ  ռեփեր YBN Almighty Jay-ից, որին կասկածել է դավաճանությունների մեջ (ըստ երևույթին Չայնան մոռացել է, որ տղան ընդամենը 18 տարեկան է)։ Աղջիկը վստահ է, որ ռեփերն իրեն դավաճանել է հենց իր ընկերուհիների՝ սթրիփթիզ պարուհիների հետ։ Դա դեռ ամենը չէ․ Չայնան նաև իմացել է, որ պարուհիներից մեկն արդեն հասցրել է հղիանալ ռեփերից։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝Starktracksphoto  



© NEWS.am STYLE