«Գեներալնի ուբորկաս պրծնեմ`այ սենց երկիր եմ սարքելու…». Ալինա Մարտիրոսյանի գրառումը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանին

16:53   21 հունիսի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Դերասանուհին հրապարակել է ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որին կից կատարել է հետեւյալ գրառումը. «Գեներալնի ուբորկաս պրծնեմ` Այ սենց երկիր եմ սարքելու…»:

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն, ով բավականին ակտիվ է սոցցանցերում Instagram-ի հետեւորդ-երկրպագուների հետ հիմնականում կիսվում է իր եւ ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ արված լուսանկարներով, գեղեցիկ սելֆիներով: 

Սակայն, օրերս դերասանուհին իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել  սրճարանից, որտեղ ինքը դերասանուհի Զառա Սահակյանի հետ էր, ով հայտնի է իր կերտած հումորային կերպարներով:

Ալինա Մարտիրոսյանը մեկնաբանել էր լուսանկարը՝ կից թողնելով հետեւյալ գրությունը. «Ես ու կարմիր բերետավորը»:



© NEWS.am STYLE