155 կիլոգրամ կշռող մոդելը կտրուկ փոխել է իր իմիջը (ֆոտո)

19:15   21 հունիսի, 2018

32-ամյա Տեսս Հոլիդեյը համարվում է աշխարհի ամենագեր մոդելը: Չնայած 155 կիլոգրամանոց քաշին՝ նա, միեւնույնն է, բավականին պահանջված մոդել է: Աղջիկը անգամ մասնակցություն է ունեցել «Victoria's secret» ապրանքանիշի ցուցադրությանը:



Պլյուս սայզ մոդելը միշտ հանդես է եկել որպես այն գաղափարի կողմնակից, որ քաշը չի կարող որոշել մարդու ճակատագիրը եւ, առավել եւս, չի կարող ազդել նրա գրավչության վրա: Դրա վառ ապացույցը հենց Տեսսի կառուցած կյանքն ու կարիերան է: Նա ունի ընտանիք, որդի եւ պահանջված մոդելի հաջող կարիերա:



Մոդելը բազմիցս նշել է իր հարցազրույցներում, որ կարիք կա փոխելու ոչ միայն ամբողջ նորաձեւության աշխարհը, այլեւ ընդհանուր վերաբերմունքը այն մարդկանց հանդեպ, ովքեր ավելորդ քաշ ունեն:
Այս համարձակ աղջիկը ոչ միայն չի թաքնվում իրականությունից եւ առանց բարդույթների ցույց է տալիս իր մարմինը, այլեւ փորձարկումներ է կատարում իր իմիջի հետ: Նա վերջերս Instagram-ում ներկայացել է վարսերի նոր երանգավորմամբ ու նշել է , որ «գլամուրը երբեք չի քնում»:





Մոդելի կապտականաչ մազերը մեծ քննարկումների առիթ են հանդիսացել: Շատերը հիացել են նրա արտաքինով ու համարձակ որոշմամբ, իսկ ոմանք էլ կտրուկ եւ շատ բացասական կարծիք են ունեցել:



© NEWS.am STYLE